Երկրաշարժ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ, հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նախնական տվյալներով ավերածություններ չկան: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Մի քանի տեղերում երեսպատման սալիկներ են ընկել: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth