Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում:
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- նշված է հաղորդագրությունում:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti