Որոնումներն արդյունք չեն տվել. աճյուններ չեն հայտնաբերվել

Որոնումներն արդյունք չեն տվել. աճյուններ չեն հայտնաբերվել

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում փրկարար ջոկատների երեկվա որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուններ չեն հայտնաբերվել: Այսօր 6 ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվում են Արցախի հարավային թևում՝ Բերձոր-Իշխանաձոր-Հադրութ ընկած տարածքներում:

Հրադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1371 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth