Արցախի սպառողական շուկայում արձանագրված գնաճը պայմանավորված է պարենային ապրանքների գներով

Արցախի սպառողական շուկայում արձանագրված գնաճը պայմանավորված է պարենային ապրանքների գներով

Արցախի սպառողական շուկայում այս տարվա հունվարին, 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ արձանագրվել է 2 տոկոս գնաճ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:

«Սպառողական շուկայի գների այս ցուցանիշը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 5,5 տոկոս գնաճով: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը)  գներն աճել են 5,1 տոկոսով,  ոչ պարենային ապրանքների գները՝ 0,8 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները նվազել են՝ 1,6 տոկոսով: Ըստ դիտարկվող քաղաքների՝  սպառողական գների ինդեքսը 2021 թվականի հունվարին՝ 2020թ. դեկտեմբերի համեմատ, կազմել է  Ստեփանակերտում` 2,4 տոկոս, Ասկերանում` 1,6 տոկոս, Մարտակերտում՝ 1.5 տոկոս, Մարտունիում՝ 1 տոկոս»,- հայտնում են վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ այս տարվա հունվարին, 2020թ. հունվարի համեմատ՝ սպառողական գների ինդեքսը կազմել է 2,9 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը)՝  5,2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,6 տոկոս, իսկ ծառայությունների սակագներինը՝ 0,4 տոկոս:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth