Հայաստանի գեղասահորդները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

Հայաստանի գեղասահորդները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

Հայաստանի գեղասահորդները նախապատրաստվում  են Շվեդիայի մայրաքաղաք  Ստոկհոլմում մարտի 22 — 28-ը անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Մրցաշարը բնույթով նաև վարկանիշային է, որովհետև մեդալներից բացի կխաղարկվեն 2022թ․ Պեկինում կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Կանադայի Մոնրեալ քաղաքում է պարապում Թինա Կարապետյան — Սիմոն  Սենեկալ պարային զույգը: Մենասահորդներից   Անաստասիա Գալուստյանը մարզվում է Մոսկվայում, իսկ Սլավիկ Հայրապետյանը ՝ Երևանում:

Առաջին 20 տեղերը զբաղեցնողները կստանան օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր: Գեղասահորդների համար վարկանիշային վերջին քննությունը տեղի կունենա սեպտեմբերին ՝ Գերմանիայի Օբերսդրոֆ քաղաքում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth