Ադրբեջանական ավելի քան 60 բեռնատար շինանյութ են տեղափոխել Շուշի

Ադրբեջանական ավելի քան 60 բեռնատար շինանյութ են տեղափոխել Շուշի

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի պետական մարմիններին Արցախի տուժած բնակավայրերում ենթակառուցվածքների վերականգման հարցում: Նշվում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով ռուս խաղաղապահական կոնտինգենտի զինծառայողներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի ավտոտեխնիկայի երկու շարասյան տեղաշարժը: Ավելի քան 60 բեռնատար ավտոմեքենա ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շինանյութ են տեղափոխել Շուշի:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth