Հաստատվել է 154 նոր դեպք և 3 (+2) մահ. ընդհանուր 168830 դեպք

Հաստատվել է 154 նոր դեպք և 3 (+2) մահ. ընդհանուր 168830 դեպք

Փետրվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168830 դեպք, որոնցից 160838-ն` առողջացած, 3138-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4066 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 676431 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 154 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 168 առողջացած և  մահվան 3 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 788 է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth