1 օրում 11 ՃՏՊ. 12 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

1 օրում 11 ՃՏՊ. 12 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Փետրվարի 11-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սիլիկյան 4-րդ թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 11-ին, ժամը 09.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 11-ին, ժամը 17.00-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 36-ամյա վարորդը և 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 11-ին, ժամը 16.10-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» կիսակցորդիչով ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 11-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 27-ամյա քաղաքացի և հայտնել, որ Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 11-ին, ժամը 09.10-ին, Գյումրի քաղաքի Մուշի խճուղում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 10-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti
wp-apeth