Հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն

Հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն

Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:
Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:

Հիշեցնենք, որ Արցախի փրկարարներն երեկ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները: Վերջին երկու օրերի ընթացքում աշխատանքները դադարեցվել էին, կապված ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth