Ստեփանակերտի և Մարտունու մոտակայքում, Ասկերանի համայնքներում վնասազերծվելու է չպայթած զինամթերք

Ստեփանակերտի և Մարտունու մոտակայքում, Ասկերանի համայնքներում վնասազերծվելու է չպայթած զինամթերք

Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում  փետրվարի 11-ին  նախատեսվում են չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

Այս մասին  տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գործում է 911 հեռախոսահամարը»,-հայտնում են ծառայությունից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth