Ֆինանսական օժանդակություն՝ արցախցիներին. ծավալն արդեն հասել է 15 մլրդ դրամի

Ֆինանսական օժանդակություն՝ արցախցիներին. ծավալն արդեն հասել է 15 մլրդ դրամի

Կառավարությունն առաջիկա օրերին գրավոր ընթացակարգով կընդունի Արցախի քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ նոր որոշում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ նախագծի ընդունման պարագայում մարտից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով կտրամադրվի 68 հազար դրամ աջակցություն՝ յուրաքանչյուր անձի գծով:

Ծրագրի համար բացառություն են արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, որոնք օգտվում են աշխատանքի խրախուսման այլ միջոցառումներից: «Պատերազմից հետո արդեն ավելի քան 15 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել Արցախի 100 հազարից ավելի քաղաքացու»,- ասել է Առաքելյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ այս ծրագրերը 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում են, և կառավարությունը հետևողականորեն գնում է այն իրականացնելու ուղղությամբ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth