Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 1296,3 հա տարածք

Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 1296,3 հա տարածք

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ռուս խաղաղապահներն ականզերծել են 54 հա տարածք, 15 կմ ճանապարհ և 40 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 22 պայթունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 1296,3 հա տարածք, 413,8 կմ ճանապարհ, 1242 շինություն այդ թվում 29 սոցիալական կարևորության օբյեկտ: Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 24249 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth