Մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը աճել է 8.8%-ով

Մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը աճել է 8.8%-ով

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2021-ի հունվարին կազմել է 521.2 դրամ, ինչը 8.8%-ով բարձր է 2020-ի հունվարի համապատասխան ցուցանիշից (479.2 դրամ):

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացնում են, որ այս տարվա հունվարին 2020-ի դեկտեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 2.2% և 0.4% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Նախորդ տարվա հունվարին 2019-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն աճել է, համապատասխանաբար, 1.4% և 0.2%-ով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth