Բաքու է տեղափոխվել 1, Երևան վերադարձել 5 գերի

Բաքու է տեղափոխվել 1, Երևան վերադարձել 5 գերի

Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան վերադարձել հինգ գերի: Այս մասին հայտարարել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

«Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման նպատակով տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը»,- ասել է Մուրադովը:

Նրա նշել է, որ ռուս խաղաղապահների կատարած աշխատանքների արդյունքում Ռուսաստանի ՕՏՈՒ ինքնաթիռը Բաքու է տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ հոգու, և հինգ գերիներ վերադարձվել են Երևան: Մուրադովն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անշեղորեն կատարմանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth