Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 1242,3 հա տարածք

Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 1242,3 հա տարածք

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 1242,3 հա տարածք, 398,8 կմ ճանապարհ, 1202 շինություն այդ թվում 29 սոցիալական կարևորության օբյեկտ: Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 24227 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth