Հրդեհը բռնկվել է մաքսատան մոտակա այգում

Հրդեհը բռնկվել է մաքսատան մոտակա այգում

Փետրվարի 8-ին, ժամը 21:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ քաղաքի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մաքսատան մոտակա այգում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։37-ին, մարել՝ 21։48-ին։ Այրվել է չշահագործվող փայտե տնակ (12 քմ)։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth