Վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտի շրջանում

Վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտի շրջանում

Տեղեկացնում ենք, որ այսօր ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները ինժեներահետախուզական, միաժամանակ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ բնակավայրերում և հարակից բնակավայրերում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ են նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան, Խնածախ և Բերքաձոր համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում: Տեղեկատու հեռ.911:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth