Մեկ օրում հրդեհի երեք դեպք է գրանցվել

Մեկ օրում հրդեհի երեք դեպք է գրանցվել

ԱՀ ՆԳՆ ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոնում այսօր հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մասին: Դեպի վայր է մեկնել Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի Սարուշեն համայնքի հրշեջ փրկարարական ջոկը և պարզել, որ տարածքում այրող չոր խոտածածկը քամու միջոցով տարածվել և այրել է նույն համայնքի բնակիչ Ա.Հ.-ին պատկանող նորակառույց բնակելի տան համար նախատեսված փայտանյութը: Հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Բաց տարածքում չոր խոտածածկի հերթական դեպքերը գրանցվել են Մարտունի քաղաքում և Ասկերան քաղաքի մերձակայքում: Հրշեջ փրկարարները ժամանակին մարել են կրակը: Տուժածներ չկան:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth