Հրդեհ Կարախանյան փողոցում․ տուժածներ չկան

Հրդեհ Կարախանյան փողոցում․ տուժածներ չկան

Փետրվարի 7-ին, ժամը 22:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարախանյան փողոցում այրվում է ավտոտնակ՝ վրան շինություն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարախանյան փողոցի թիվ 38/4 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի շինության 2-րդ հարկում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։20-ին, մարել՝ 22։44-ին։ Մոտ 20 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth