Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 352 կմ ճանապարհ

Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 352 կմ ճանապարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ականազերծվել է 58 հա տարածք, 35 կմ ճանապարհ, 49 շինություն: Վնասազերծվել է 39 պայթունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 1191,3 հա տարածք, 352 կմ ճանապարհ, 1170 շինություն այդ թվում 29 սոցիալական կարևորության օբյեկտ: Հայտնաբերվել և ոչնչացվել է 24 181 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth