Բացահայտել են հանցագործության 120 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 120 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 5-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 14, թմրանյութի հայտնաբերման՝ 8, ընտանեկան բռնության՝ 7, խուլիգանության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի ծառահատման՝ 4-ական, բնակարանային գողության ու յուրացման կամ վատնման՝ 3-ական, կողոպուտի, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի և խոշտանգման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, փաստաթղթի հափշտակության, անզգուշությամբ մահ պատճառելու, հեղինակային իրավունքը խախտելու և անառակաբարո գործողությունների՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 4-ական, սպանության ու պետական-հասարակական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth