Հաստատվել է 89 նոր դեպք և 6 (+4) մահ. ընդհանուր 168177 դեպք

Հաստատվել է 89 նոր դեպք և 6 (+4) մահ. ընդհանուր 168177 դեպք

Փետրվարի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168177 դեպք, որոնցից 159876-ն` առողջացած, 3123-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4395 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 666195 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 156 առողջացած և  մահվան 6 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 783 է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth