Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ղազախստան

Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ղազախստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ղազախստան՝ մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և այլք։

2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth