Լեռնային Ղարաբաղ են վերադարձել 52 158 մարդ
Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 62 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«2020թ. նոյեմբերի 14-ից մինչ օրս, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 158 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti