Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 1003,3 հա տարածք

Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 1003,3 հա տարածք

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ականազերծվել է 42 հա տարածք, 8 կմ ճանապարհ, 41 շինություն: Վնասազերծվել է 19 պայթունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 1003,3 հա տարածք, 262,8 կմ ճանապարհ, 1043 շինություն այդ թվում 28 սոցիալական կարևորության օբյեկտ: Հայտնաբերվել և ոչնչացվել է 23 987 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth