Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել

Փետրվարի 4-ին Աղդամի շրջանում պայթյունի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող մահացել է, ևս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Նշվում է, որ մահացածը Զեյնալով Ղուբադ Իսլամ օղլուն է (Zeynalov Qubad İslam oğlu), իսկ վիրավորները՝ Բաբաև Նեմաթ Նովրուզ օղլուն (Babayev Nemət Novruz oğlu) և Մալիքմամմադով Բալագարդաշ Մյուբարիզ օղլուն (Məlikməmmədov Balaqardaş Mübariz oğlu)։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի սակրավոր էր ծանր վիրավորվել։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth