48 խորհրդատվություն, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

48 խորհրդատվություն, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

Հունվարի 29-փետրվարի 5 ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 48 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 42 մարդ՝ 17 ծառայող, 18 ընտանիքի անդամ, 7 կենսաթոշակառու։ 28-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան մասնակցել է փրկարարների ստացած մեկ կանչի սպասարկմանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth