Ադրբեջանական կողմի արգելքի պատճառով այսօր որոնումներ չեն իրականացնի

Ադրբեջանական կողմի արգելքի պատճառով այսօր որոնումներ չեն իրականացնի

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն փետրվարի 4-ին ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնի: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում նրանց կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են:   Որոնողական աշխատանքների ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև այսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ՝ 1355 զոհվածի աճյուն: Նախնական տվյալներով, նրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են»,-հայտնում են ծառայությունից:

Փետրվարի 3-ին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը չեղարկել է նախատեսված որոնողական աշխատանքները:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth