Սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը վերադարձել է «Շիրակ»

Սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը վերադարձել է «Շիրակ»

Գյումրու «Շիրակի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի շարքերը համալրել է Իգոր Ստանոևիչը: Սերբ ֆուտբոլիստը ժամանակին խաղացել է «Շիրակում»: 29-ամյա կիսապաշտպանը գյումրեցիների կազմում անցկացրել է 34 հանդիպում, խփել է 6 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: Ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածը սերբ խաղացողն անցկացրել է Երևանի «Արարատի» կազմում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth