Օնիկ Գասպարյանը այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումներ

Օնիկ Գասպարյանը այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումներ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ։ Գլխավոր շտաբի պետին ուղեկցել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զորատեսակների և ծառայությունների պետերի մասնակցությամբ զորամիավորումներում անցկացվել են հավաք-խորհրդակցություններ, քննարկվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության, պատրաստականության գործընթացի կազմակերպումն ու այլ հարցեր։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նախանշել է այն հիմնական խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն, տվել համապատասխան հրահանգներ հետագա ծառայությունն էլ ավելի արդյունավետ կատարելու վերաբերյալ: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա։

Անցկացվել է զորամասերի հրամանատարների տեղակալների հավաք

5-րդ զորամիավորումում փետրվարի 3-ին զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ս. Ստեփանյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:

Ենթակա զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալների հետ քննարկվել են զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության բարձրացմանն ուղղված հարցեր, ներկայացվել առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ:

Հավաք-խորհրդակցության ավարտին տրվել են համապատասխան հրահանգներ և սահմանվել դրանց կատարման ժամկետներ:

Անվտանգության օր 4-րդ զորամիավորումում

Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով փետրվարի 3-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի և ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ:

Զորամասի տարածքում բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Անձնակազմը ևս մեկ անգամ ծանոթացել է ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանված լինելուն ուղղված միջոցառումներին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth