Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ

Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:

«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

«Ջալալ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետ: Այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը»,- նշել էԱլթունյանը:

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, ով 2020 թվականի նոյեմբերի 18-ին ազատման դիմում էր ներկայացրել:

Ջալալ Հարությունյանը ԱՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել էր  2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth