Բախվել են «ՎԱԶ-2109» և «BMW E90» ավտոմեքենաները

Բախվել են «ՎԱԶ-2109» և «BMW E90» ավտոմեքենաները

Փետրվարի 4-ին, ժամը 07։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1957 թ․) և «BMW E90» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել գովազդային վահանակին․ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Մ․ Ա․-ին, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Այնուհետև փրկարարները փակել են «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth