Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ԱԹՍ-երի միջոցով վերահսկողություն է իրականացնում

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ԱԹՍ-երի միջոցով վերահսկողություն է իրականացնում

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակում է իրականացնել հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների պահպանման վերահսկողության խնդիրներ: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ռուսաստանյան զինծառայողների կողմից իրականացվում է հրադադարի ռեժիմի հսկողությունը «Ֆորպոստ» և «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:

Կենտրոնի զինծառայողներն անօդաչու թռչող սարքերից անընդհատ պատկերներ են ստանում, ապա վերլուծում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաև արձանագրում կողմերի շփման գծի հատման բոլոր փաստերը:

Համատեղ կենտրոնի հերթափոխով իրականացվում են ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, ամփոփումը և ստուգումը: Դիտարկվում է ցանկացած բողոք ԼՂ հակամարտության կողմերից՝ ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման հետ կապված հարցերի կամ խնդիրների վերաբերյալ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth