ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 1-ին և 2-ին այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերեվարված անձանց, այդ թվում՝ զինվորական և քաղաքացիական անձանց: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Այդ անձանց հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին:

Ամատունին հավելեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նաև նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին:

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 228 գերեվարված անձանց վերաբերյալ հարցում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth