Արցախում 2000 բնակչի համար նոր բնակավայր կկառուցվի

Արցախում 2000 բնակչի համար նոր բնակավայր կկառուցվի

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի նախաձեռնությամբ Արցախում 2000 բնակիչների համար նոր բնակավայր կկառուցվի՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով։ Այս մասին 24News-ին հայտնել է Բորիս Ավագյանը։

 Ծրագիրն իրականացնելու համար վերջինս բանակցել և գտել է անհրաժեշտ դոնորներ։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ծրագիրը քննարկվել և հաստատվել է։

«Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարվել է նոր բնակավայրի համար հող հատկացնել։ Նախարար Հայկ Խանումյանի կողմից առաջարկվել է 10հա հողատարածք ՝ Նորագյուղի հարևանությամբ, որը համապատասխանում է նոր բնակավայր կառուցելու բոլոր չափանիշներին։ Այսպիսով, կներկայացվի գեոդեզիական պլան, որի հիման վրա կստեղծվի ճարտարապետական նախագիծ և նոր բնակավայրի մակետը», — ասել է նա։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth