Հաստատվել է 147 նոր դեպք և 11 (+2) մահ. ընդհանուր 167568 դեպք

Հաստատվել է 147 նոր դեպք և 11 (+2) մահ. ընդհանուր 167568 դեպք

Փետրվարի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167568 դեպք, որոնցից 159045-ն` առողջացած, 3107-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4637 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 656323 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1829 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 147 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 352 առողջացած և  մահվան 11 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 779 է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth