Հայտնի են Հայաստանի սուսերամարտի երիտասարդների առաջնության մրցանակակիրները

Հայտնի են Հայաստանի սուսերամարտի երիտասարդների առաջնության մրցանակակիրները

Փետրվարի 1-2-ը Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է մարզաձևի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է ավելի քան 100 մարզիկ-մարզուհի՝ Երևանից, Գյումրուց և Վանաձորից: Տղաները պայքարել են խոցասուսեր, ճկասուսեր և թրասուսեր մրցաձևերում, իսկ աղջիկները՝ խոցասուսերում և ճկասուսերում:

Ըստ մրցաձևերի մեդալակիր են դարձել.

Տղաներ

Խոցասուսեր

  1. Աշոտ Խալաթյան
  2. Գրիգոր Մնացականյան
  3. Գագիկ Դավթյան և Հովհաննես Մուրադյան

Ճկասուսեր

  1. Գրիգոր Պապոյան
  2. Էրիկ Կարապետյան
  3. Համլետ Մխոյան և Սարգիս Բալյան

Թրասուսեր

  1. Արմեն Խալաչյան
  2. Կարեն Հակոբյան
  3. Վահան Նազարեթյան և Տիգրան Չթեյան

Աղջիկներ

Խոցասուսեր

  1. Անահիտ Նավասարդյան
  2. Անի Դավթյան
  3. Օվսաննա Հարությունյան և Նանե Ժամհարյան

Ճկասուսեր

  1. Աիդա Ալոյան
  2. Անի Սիմոնյան
  3. Ինեսա Հովհաննիսյան և Միլենա Եսայան

Առաջնության գլխավոր մրցավար Ալիկ Նավասարդյանի խոսքով՝ մրցումների մակարդակը սպասվածից բարձր է եղել. «Առաջնությունը ցույց տվեց, որ խոստումնալից մարզիկները բավականին շատ են, ինչն անչափ ուրախալի է: Անկեղծ ասած, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տևական դադարը հաշվի առնելով՝ սպասելիքները մեծ չէին, սակայն և՛ մասնակիցների թիվն էր ուրախացնող, և՛ մակարդակը»:

Նշենք, որ առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը, որն առաջիկայում կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ պատրաստվելով ապրիլին Եգիպտոսում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth