Վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտում, Մարտակերտում և հարակից բնակավայրերում

Վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտում, Մարտակերտում և հարակից բնակավայրերում

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր սակրավորները չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում:

«Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ է նախատեսում նաև Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Հեռ.911»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth