Մարզիկ զինծառայողներն այցելել են ռազմական համալսարան

Մարզիկ զինծառայողներն այցելել են ռազմական համալսարան

Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել ԲԿՄԱ-ի զինծառայող ֆուտբոլիստները` ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Մարզիկ-զինծառայողները շրջել են ռազմական համալսարանի տարածքում, եղել թանգարանում, ուսումնական հրաձգություն կատարել կրակային վարժասարքից: Դիպուկությամբ աչքի ընկած մարզիկները համալսարանի ղեկավարության կողմից խրախուսվել են պատվոգրերով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth