Հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

Հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

Փետրվարի մեկին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth