Հավաք-խորհրդակցություն

Հավաք-խորհրդակցություն

3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի հետ փետրվարի 1-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Քննարկվել են անձնակազմի ֆիզպատրաստության վիճակի և տոկունության ամրապնդմանն ուղղված միջոցառումները: Զորամիավորման ֆիզպատրաստության և սպորտի պետ, փոխգնդապետ Մելիքբեկյանը տվել է մի շարք հանձնարարականներ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ։

Հավաք-խորհրդակցություն 4-րդ զորամիավորումում

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների բարելավման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի վերաբերյալ 4-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի հրամանատարների, ստորաբաժանումների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների հավաք-խորհրդակցություն:

Զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը, ամփոփելով կատարված աշխատանքները, նշել է առկա թերություններն ու ծառայության որակի բարելավման համար առաջադրել նոր խնդիրներ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth