Ռուս խաղաղապահներն ականազերծել են 893 հեկտարից ավելի տարածք

Ռուս խաղաղապահներն ականազերծել են 893 հեկտարից ավելի տարածք

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ականազերծվել է 34 հա տարածք, 2 կմ ճանապարհ, 11 շինություն: Վնասազերծվել է 14 պայթունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 893,3 հա տարածք, 247,8 կմ ճանապարհ, 973 շինություն այդ թվում 27 սոցիալական կարևորության օբյեկտ: Հայտնաբերվել և ոչնչացվել է 23950 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth