Ռուսական կողմի միջնորդությամբ ԱԱԾ-ի կողմից Տեղի շրջանում ձերբակալված ադրբեջանցի երկու զինծառայող ազատ են արձակվել

Ռուսական կողմի միջնորդությամբ ԱԱԾ-ի կողմից Տեղի շրջանում ձերբակալված ադրբեջանցի երկու զինծառայող ազատ են արձակվել

Ռուսական խաղաղապահական կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել ադրբեջանցի երկու զինծառայող, որոնք հունվարի 30-ին ձերբակալվել էին ՀՀ ԱԱԾ-ի կողմից Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի շրջանում, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Նշվում է նաև, որ հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահական կոնտինգենտի բուժանձնակազմի ուժերով իրականացվել է ադրբեջանցի 16 զինծառայողի էվակուացիան Վանք բնակավայրից Մագավուզ, որտեղ էլ նրանց հանձնել են ադրբեջանցի բժիշկներին:

Ռուսական խաղաղապահական կոնտինգենտի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու միջոցառումները կոորդինացնելու համար խաղաղապահները մշտապես համագործակցում են Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ, նշում են ՌԴ ՊՆ-ից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth