5-րդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ

Առաջադրվող մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Սահմանված ժամկետներում բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, իրականացվել են ներդաշնակ գործողություններ, ստուգվել է կապի արդյունավետությունը։ Վարժանքներին ներգրավված անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti