Ռուս խաղաղապահներն ականազերծել են 859 հեկտարից ավելի տարածք

Ռուս խաղաղապահներն ականազերծել են 859 հեկտարից ավելի տարածք

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 859,3 հա տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 օբյեկտ: Հայտնաբերվել և ոչնչացվել է 23 936 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth