Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:
Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղու Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է:
Սյունիքի մարզի «Զանգեր»-Սարավան հատվածում մերկասառույց է: Բքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը: Բոլոր ուղղություններում կատարվում են աղցանման և ձնամաքրման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti