Հաստատվել է 173 նոր դեպք և 2 (+1) մահ. ընդհանուր 166901 դեպք

Հաստատվել է 173 նոր դեպք և 2 (+1) մահ. ընդհանուր 166901 դեպք

Հունվարի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166901 դեպք, որոնցից 157314-ն` առողջացած, 3071-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5750 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 646563 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1767  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 404 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 766 է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth