Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. տեղում է ձյուն

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

  • Դիլիջանի ոլորանները և Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները (ձյուն)։
  • Սյունիքի մարզի «Մեղրու սար» («Դբագ») կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
  • Սյունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Գեղարքունիքի մարզի և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
  • Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth