Ռուս խաղաղապահները սկսել են երթով շարժվել դեպի ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի տեղակայման տարածք

Ռուս խաղաղապահները սկսել են երթով շարժվել դեպի ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի տեղակայման տարածք

Ռուս զինծառայողները սկսել են հաստիքային տեխնիկայով երթը դեպի Արցախի Քիյամադդինլի շրջան, որտեղ կտեղակայվի Արցախյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնը։

Ստեփանակերտ քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման կետում մի քանի օրվա ընթացքում զինծառայողներն ուսումնասիրել են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում նրանք պետք է կատարեն խնդիրները, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, համատեղ կենտրոնի անձնակազմը, որը հավասարապես ներկայացված է ռուսական և թուրքական կողմերից, կիրականացնի իրավիճակի մոնիտորինգ և անօդաչու թռչող սարքերի միջոցով հրադադարի ռեժիմի վերահսկման առաջադրանքեր:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth