Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են գործակցության հեռանկարները

Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են գործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի ընթացքը և համագործակցության հեռանկարները, հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից:

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշել է, որ կոմիտեն մշտապես համագործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների և նորարարական մոտեցումների անհրաժեշտություն: Նա վստահեցրել է, որ ինչպես տվյալ ծրագրի շրջանակում, այնպես էլ հետագայում Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է ակտիվ համագործակցել համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչ, տիկին Բեղանժեղ Կալամանը նույնպես կարևորել է ՊԵԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը և գոհունակություն է հայտնել ծրագրի ընթացիկ աշխատանքներից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth